Բոլոր նախագծերը

Նախագծեր / Տվյալների կազմակերպում

Կառուցվածքային կոդեր Google Classroom-ի համար

Մշակել եմ կոդավորման համակարգ և դասախոսների ծանրաբեռնվածության աղյուսակներ՝ Google Classroom-ի դասընթացները ստեղծելու և ստուգելու համար։

Խնդիրը

Երևանի «Հայբուսակ» համալսարանում անհրաժեշտ էր դասախոսների ծանրաբեռնվածությունը կապել համալսարանի կառուցվածքի և Google Classroom-ի դասընթացների հետ։ Մշակեցի հիերարխիկ կոդավորման համակարգը՝ ԵՀՀՀԿՀ-ն (YHUHCS), և ծանրաբեռնվածության տվյալները հավաքելու աղյուսակների կառուցվածքը։

Իմ ներդրումը

Կառուցվածքային կոդը ցույց է տալիս անձի տեղը համալսարանի կառուցվածքի որոշակի տարբերակում։ CL Cod-ը միավորում է այդ տարբերակն ու դասախոսի կոդը մասնագիտությունների կոդերի, կուրսի, կիսամյակի, ուսումնական տարվա և ուսուցման ձևի հետ։

Ես սահմանել եմ տվյալների դաշտերն ու կոդավորման տրամաբանությունը։ Google Sheets-ի բանաձևերը պատրաստել եմ ChatGPT-ի օգնությամբ։ Ինստիտուտների աշխատակիցները լրացնում էին սկզբնական տվյալները, իսկ ես ու գործընկերս օգնում էինք համակարգողներին կազմակերպել աշխատանքը։

Աշխատանքի ընթացքը

CL Cod-ը հաշվարկվում էր ավտոմատ։ Թիմը կոդն օգտագործում էր դասընթացները ձեռքով ստեղծելիս ու ստուգելիս։ Առարկայի ամբողջական անվանումը դառնում էր դասընթացի անունը, իսկ կոդը գրվում էր Section դաշտում։

Ստացված կոդն օգնում էր նկատել տվյալների մուտքագրման սխալները։ Ուսումնական բովանդակությունը ստուգում էին պատասխանատու աշխատակիցները, իսկ դասընթացի կարգավիճակը նշվում էր այն ստուգելուց հետո։

Արդյունքը

Հաշվարկված կոդերն օգնում էին թիմին ձեռքով ստեղծել և ստուգել Classroom-ի դասընթացները։