Գիտություն և տեխնոլոգիաներ
Ինձ հետաքրքրում են բնական գիտությունները, IT-ն և արհեստական բանականության հնարավորությունները՝ ուսուցման ու առօրյա գործերի մեջ։
Իմ մասին / DavitSpace-ի հեղինակը
Մեծացել եմ Շուշիում, իսկ այժմ ապրում եմ Երևանում։ Իմ ուղին կապված է տեխնոլոգիաների և կրթության հետ։ Աշխատել եմ համակարգիչների հետ, դասավանդել և շարունակել սովորել։
Մի փոքր իմ պատմությունից։DavitSpace
Շուշին այն քաղաքն է, որտեղ անցել են իմ մանկությունն ու դպրոցական տարիները։ Սովորել եմ դաշնամուր նվագել, զբաղվել եմ շախմատով և մասնակցել պատանեկան մրցաշարերի։
Հետագայում Արցախի պետական համալսարանում սովորել եմ տեղեկատվական համակարգերի ուղղությամբ։ Տեխնոլոգիաներն ու ուսուցումը միավորվել են իմ կյանքում․ աշխատել եմ համակարգիչների հետ, դասավանդել և օգնել մարդկանց օգտվել թվային գործիքներից։
Ինձ համար կարևոր են պարզ բացատրությունները, անկեղծ ու հստակ հետադարձ կապը և ուշադրությունը մանրուքների նկատմամբ։
Ինձ հետաքրքրում են բնական գիտությունները, IT-ն և արհեստական բանականության հնարավորությունները՝ ուսուցման ու առօրյա գործերի մեջ։
Այժմ սովորում եմ անգլերեն և ամեն օր պարապում։
Ինձ հետաքրքրում է տեսամոնտաժը։ Նկարահանել ու մոնտաժել եմ Word-ի դասեր և կիսվել դրանցով ուսանողների հետ։
Իմ տարածքը
DavitSpace-ն իմ անձնական թվային տարածքն է։ Այստեղ հավաքում եմ նախագծեր, փոքր գործիքներ և ուսումնական նյութեր, որոնցով ուզում եմ կիսվել։
Եթե ցանկանում եք ծանոթանալ կամ խոսել ընդհանուր հետաքրքրությունների մասին, գրեք ինձ։