Նախագծեր / Ուսուցում
Word-ի երեք գործնական տեսադաս
Քոլեջի ուսանողների համար տեսագրել և մոնտաժել եմ էջի կարգավորումների, փաստաթղթի տարրերի ու աղյուսակների հայերեն դասեր։
Խնդիրը
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում դասավանդելիս պատրաստում էի գրասենյակային ծրագրերի գործնական նյութեր։ Ստեղծեցի Word-ի երեք հայերեն տեսադաս, որպեսզի ուսանողները դասից հետո կարողանային կրկին դիտել ցուցադրված գործողությունները։
Իմ աշխատանքը
Դասերը պատրաստել, էկրանը տեսագրել և տեսագրությունները մոնտաժել եմ ինքս։ Տեսագրման համար օգտագործել եմ Windows-ի միջոցները, մոնտաժի համար՝ DaVinci Resolve-ը։ Այնուհետև տեսանյութերը հրապարակել եմ իմ YouTube ալիքում և ուսանողների հետ կիսվել Google Classroom-ի միջոցով։
Թեմաները
Դասերի թեմաներն էին՝ «Էջի պարամետրերը, թղթի և պարբերության չափերը», «Էջերի համարակալում, խորագիր, ծանոթագրություն» և «Աղյուսակներ»։ Դրանք լրացնում էին դասարանում տրվող բացատրություններն ու գործնական աշխատանքը։
Արդյունքը
Word-ի երեք դաս հրապարակել եմ YouTube-ում և Classroom-ով փոխանցել ուսանողներիս։