Բոլոր նախագծերը

Նախագծեր / Տեխնիկական աջակցություն

Windows-ի համակարգային պատկերներ

Պատրաստել եմ Windows-ի համակարգային պատկերներ և վերականգնման ուղեցույցներ համալսարանի տարբեր աշխատատեղերի համար։

Խնդիրը

Արցախի պետական համալսարանում սպասարկում էի տարբեր սարքավորումներով և նշանակությամբ համակարգիչներ։ Վարչական աշխատատեղերին, համակարգչային դասարաններին ու պրոյեկտորով լսարաններին տարբեր ծրագրեր և կարգավորումներ էին անհրաժեշտ։ Կրկնվող տեղադրումների համար պատրաստում էի Windows-ի համակարգային պատկերներ։

Իմ աշխատանքը

Վիրտուալ մեքենաներում կարգավորում ու փորձարկում էի համակարգը, տեղադրում անհրաժեշտ ծրագրերը և Acronis-ով ստեղծում պատկերը։ Ժամանակի ընթացքում պատրաստման և փորձարկման համար օգտագործել եմ սկզբում VirtualBox, ապա VMware Workstation և ավելի ուշ՝ Hyper-V։

Պատկերները բաժանել էի ըստ համակարգիչների նշանակության ու տեխնիկական հնարավորությունների։ Անհրաժեշտության դեպքում թարմացնում էի դրանք և գրանցում տարբերակները, ծրագրերի կազմն ու կարգավորումները։ Գրել էի նաև վերականգնումից հետո կատարվելիք քայլերի ուղեցույց՝ դրայվերների տեղադրում, ծրագրերի ստուգում, ցանցի կարգավորում, համակարգչի գրանցում և արտաքին սարքերի միացում։ Պատկերները պատրաստում էի ես, իսկ ղեկավարս ու մյուս գործընկերս նույնպես օգտվում էին դրանցից։

Աշխատանքի ընթացքը

Ծրագրերի կամ կարգավորումների փոփոխության դեպքում թարմացնում էի եղած պատկերը կամ պատրաստում նորը։ Վերականգնումից հետո մնացած քայլերը կատարվում էին ուղեցույցով։

Սկզբնական համակարգային պատկերներն ու ուղեցույցներն այս կայքում հրապարակված չեն։

Արդյունքը

Գործընկերներս իմ պատկերներն ու ուղեցույցներն օգտագործում էին համակարգիչները կարգավորելիս և վերականգնելիս։